1650 թվականի սեպտեմբերի 29-ին Լոնդոնում բացվել է աշխարհում առաջին ամուսնության գործակալությունը: Դրա հիմնադիրն է անգլիացի Հենրի Ռոբինսոնը:
Եվրոպայում մի քանի դար այդ գործակալությունների գործառույթները կատարում էին հատուկ խնամախոսները, որոնց գործունեությունը համարվում էր պատվավոր և բավականին բարձր վճարվում:
Այսպես, Ռոբինսոնի առաջին հաճախորդներից է եղել սըր Ջոն Դայմլին: Նա ցանկացել է ընտանիք կազմել երիտասարդ կնոջ հետ և գլխավոր չափանիշների վերաբերյալ հայտարարություն տվել. «Կինը պետք է ունենա 300 գինեյի (հիմա՝ 500 հազար դոլար) կարողություն: Կարևոր չէ՝ նա կո՞ւյս է, այրի՞, թե՞ հղի նախկին ամուսնուց»: