Բավական հաճախ մենք մաշկի խնամքի համար նախատեսված տարբեր տարաների վրա տեսնում ենք «Anti-age» գրառումը, որը վկայում է, որ այդ միջոցը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք դանդաղեցնում են մաշկի ծերացումը:
Ռուս գիտնականները որոշ հետազոտություններ են կատարել և ճաշացանկ կազմել, որն օգնում է կանգնեցնել մաշկի ծերացումը:
1. Առաջին հերթին դրանք, իհարկե, հատապտուղներն են՝ մորի, հաղարջ, ելակ, բալ և այլն:
2. Երկրորդ տեղում բանջարեղեններն են. մաշկի համար ամենաօգտակարները ծնեբեկն ու բողկն են: Իսկ օքսիդներով պակաս հարուստ բանջարեղենները հարկավոր է օգտագործել ամեն օր, որպեսզի արդյունք լինի: Այդ բանջարեղենից են սմբուկը, վարունգը, գազարը, բուլղարական պղպեղը, լոլիկը, բրոկոլին և այլն:
3. Ցանկը լրացնում են բանջարեղենի որոշ տեսակներ և հյութերը՝ խնձոր, կիվի, ծիրան, բանան և դեղձ, կանաչ թեյ, բանջարեղենային ու մրգային հյութեր, կարմիր չոր գինի:










































