Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին նշել է, թե ինչ կարևորություն է ունեցել իրենց համար «Վեսթ Հեմ»-ի դեմ տարած հաղթանակը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Կարծում եմ, որ սա ավելին է, քան երեք միավորը: Պարտադիր էր վաստակել երեք միավոր, երկրպագուները հավատում էին մեզ: Հանդիպումը հրաշալի անցկացրինք, և արժանի էինք այդ երեք միավորին:
Կփորձենք առաջիկա խաղերում արդարացնենք մեր երկրպագուների սպասելիքները,- հայտարարել է հոլանդացի հարձակվողը:







































