Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն պորտուգալական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և իր նախկին մարզչի՝ Ալեքս Ֆերգյուսոնի մասին:
«Շարունակում եմ շփվել Ֆերգյուսոնի հետ: Կարոտում եմ «Յունայթեդ»-ը: Այնտեղ ես լավ էի զգում. կարծես ընտանիքում լինեի:
Ես այնտեղ 6 հիանալի տարիներ եմ անցկացրել և շարունակում եմ շփվել նախկին թիմակիցների հետ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի շնորհիվ ես հիմա ֆուտբոլը վայելում եմ «Ռեալ»-ի կազմում: Առանց այդ թիմի ես չէի ցուցադրի այն աղը, որը ցուցադրում եմ հիմա»,- հայտարարել է խաղացողը:






































