«Վիժեցնելու ենք սահմանադրական բարեփոխումներ կոչվածը, որը ոչ այլ ինչ է, քան փաստաթուղթ Սերժ Սարգսյանի ցմահ իշխանության մասին: Դա չի՛ լինելու, մոռացե՛ք, իմացեք, վստահ եղե՛ք, և Սերժ Սարգսյանն ու իր վարչախումբն էլ թող հույսները կտրեն: Նոր Սահմանադրություն չի լինելու՝ քանի դեռ վարչախումբը հեռացված չէ քաղաքական ասպարեզից և ձևավորված չէ նոր իշխանություն:»,- այս մասին այսօր Կապանում եռյակի համատեղ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:









































