«Ամիսներ առաջ, երբ չորս քաղաքական ուժերի միջև ձևավորվեց համաձայնություն, որը բառի բուն իմաստով այսօր քաղաքական օրակարգ է ձևավորում, իշխանություններին ներկայացվեցին պահանջներ, որոնց չկատարումը փլուզում կբերեր համապատասխան բնագավառներում: Փոխանակ այդ կետերը կատարեին, իշխանությունները մեր և ձեր վզին փաթաթում են կեղծ գաղափարներ, ինչ-որ սահմանադրական փոփոխություններ են առաջ քաշում:
Այսինքն, նրանք ասում են՝ եկեք վերացնենք նախագահի պոստը, որպեսզի գնացող իշխանություն չլինի՝ լինի քաղաքական իշխանություն՝ անսահմանափակ լիազորություններով ու ժամկետով, և զրո պատասխանատվությամբ»,- այս մասին այսօր Կապանում մեկնարկած եռյակի հանրահավաքի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:







































