Տեղեկությունների համաձայն` WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամը (36-3) նախատեսում է գալիք տարի ռևանշի հրավիրել Ռոբերտ Շտիգլիցին (42-3):
Մենամարտը կանցկացվի գերմանական քաղաքներից մեկում: Ի սկզբանե որոշված է, որ այն կկայանա ապրիլի 9-ին:
Հիշեցնենք` բռնցքամարտիկների միջև առաջին մենամարտը տեղի է ունեցել ընթացիկ տարվա օգոստոսին և մրցավարների միաձայն որոշմամբ ավարտվել է Աբրահամի հաղթանակով: Նախորդ շաբաթ Արթուրը հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը` Մեդի Բուադլայի դեմ մենամարտում: