Մարդկանց մեծամասնությունը համարում է, որ ամենաթանկարժեք ձկնկիթը սևը կամ կարմիրն է: Սակայն դա սխալ կարծիք է, քանի որ աշխարհի ամենաթանկարժեք ձկնկիթը համարվում է «Ալմասը»: Այդ ձկնկիթը բաց մոխրագույն կամ արծաթագույն է, որն արտադրում է Կասպից ծովում ապրող ալբինոս թառափ ձուկը:
Թառափի տարիքը պետք է հասնի 100-ի, իսկ այդպիսի ձուկը կարող է կշռել 900 կգ: Նրա ձկնկիթը փաթեթավորվում է 995 նմուշի ոսկուց պատրաստված հարյուր գրամանոց տարաներում և վաճառվում է 2,5 հազար դոլարով:
Almas ձկնկիթը մատակարարում է Իրանը, բայց շատ փոքր խմբաքանակներով, քանի որ այդ ձկնատեսակը, այն էլ նման տարիքի, շատ քիչ կա Կասպից ծովում: Լուրեր են պտտվում, որ այդ ձկնկիթի համար հերթագրվում են 4 տարի առաջ:













































