«Ինտեր»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարող է գլխավորել «Պարի Սեն-Ժերմեն»-ը ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Լորան Բլանի հեռացման դեպքում:
Le Parisien-ի փոխանցմամբ` պաշտոնը զբաղեցնելու ևս մեկ թեկնածու է հանդիսանում փարիզյան թիմի նախկին մարզական տնօրեն Լեոնարդոն, ով անցյալում գլխավորել է «Ինտեր»-ը և «Միլան»-ը:
Հիշեցնենք, որ ըստ ավելի վաղ հայտնված տեղակատվության` ՊՍԺ-ի ղեկավարությունը Բլանի հետագա ճակատագրի վերաբերյալ որոշում կկայացնի սեպտեմբրի 30-ին ՉԼ գավաթի խաղարկության ընթացիկ մրցաշրջանի շրջանակներում «Բարսելոնա»-ի դեմ կայանալիք հանդիպումից հետո:










































