Վրացական «Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պարզաբանել է, թե ինչու է խորհրդարանական մեծամասնությունը հրաժարվել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին իմփիչմենթ ներկայացնելուց.
«Ամերիկացիներն ու եվրոպացիները համոզեցին ինձ, որ պետք չէ բարձրացնել այդ հարցը: Նրանց հայտարարություններից ես հասկացա, որ եթե մենք սկսենք նախագահին իմփիչմենթ ներկայացնելու ընթացակարգը, ապա մեզ համար դժվար կլինի դա բացատրել միջազգային հանրությանը, և մենք որոշեցինք չանդրադառնալ այդ հարցին:
Կարծում եմ, որ մենք չենք դիպչի նաև նրա իրավունքներին: Ինչ վերաբերում է հրաժարական տալու վերաբերյալ նախագահին ուղղված իմ կոչին, որը գնահատվեց որպես վերջնագիր, իրականում դա ընդամենը շատ լավ խորհուրդ էր»:









































