Ամերիկյան Profiles in history աճուրդի տանը վաճառվել է Վինսենթ Վան Գոգի 1890 թ. Ամանորին՝ իր մահվանից յոթ ամիս առաջ գրված նամակը 280 հազ. դոլարով, այն դեպքում, երբ այն գնահատում էին 200 հազ. դոլար: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նամակը դարձել է աճուրդի ամենաթանկ իրը:
Չորս էջից բաղկացած նամակը ուղղված է եղել ընկերներին՝ Ժոզե և Մարի Ժինոներին, ովքեր Առլ քաղաքում սրճարան ունեին, ուր նկարիչը սիրում էր այցելել իր կյանքի վերջին տարիներին: Ժինո ամուսինները հաճախ էին որպես բնորդ հանդես գալիս նկարիչի համար, իսկ նրանց հաստատությունը պատկերված է «Գիշերային սրճարան» կտավում:
«Հիվանդությունը գոյություն ունի նրա համար, որ հերթական անգամ հիշեցնի, որ մենք փայտից պատրաստված չենք: Եթե մարդիկ ընկերություն են անում են, ապա դա երկար ժամանակի համար է»,- գրել է Վան Գոգը Ժինո ամուսիններին:
Նկարիչը տեղափոխվել է Առլ արդեն ծանր հիվանդ վիճակում:
Այդ աճուրդի ժամանակ նաև վաճառվել է ամերիկացի միստիկ Էդգար Ալան Պոյի 80 հազ. դոլար արժողությամբ ամուսնական մատանին:











































