Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Էնֆիլդ» մարզադաշտում կայացավ լիվերպուլյան դերբին:
Հանդիպման հաշիվը բացեց «Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդը` 65-րդ րոպեին տուգանային հարվածով խփած գոլով: Այնուամենայնիվ, մրցավարի ավելացրած վերջին րոպեին Ֆիլ Ջագելկան իր թիմին փրկեց պարտությունից:
«Լիվերպուլ» – «Էվերթոն»` 1:1
1:0 Ջերարդ (65’), 1:1 Ջագելկա (90+2’)









































