Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, և քննարկել հայկական երկու մայրաքաղաքների միջև համագործակցությանն առընչվող հարցեր:
ԼՂՀ նախագահի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է Երևանի քաղաքապետարանի հետ փոխգործակցության դրական դինամիկան՝ հավելելով, որ այն պահանջված է և կարևոր Ստեփանակերտի և ողջ Արցախի համար:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: