Louis Vuitton նորաձևության տունը այս տարվա հոկտեմբերից թողարկում է սեփական ամսագիրը։ The Book լակոնիկ անվանումով պարբերականը կտպագրվի տարին երկու անգամ։ Նրա արտ տնօրեն է նշանակվել Յորղո Տլուպասը, իսկ խմբագիր՝ Սիլվիա Ժորիֆը, որոնք սերտ համագործակցությամբ կաշխատեն Louis Vuitton-ի կրեատիվ տնօրեն Նիկոլյա Ժեսկյերի հետ՝ տեղեկացնում է vogue.ua-ն։
The Book-ի առաջին համարը կթարգմանվի 11 լեզվով, իսկ էջերում կհայտնվեն՝ հարցազրույց բրենդի վաղեմի բարեկամ Կադրին Դնյովի հետ, Փիթեր Լինբերգի՝ Իսպանիայում կատարած տղամարդկային նկարահանումը, առաջին հավաքածուի առնչությամբ Ժեսկյերի մեկնաբանությունները Louis Vuitton-ի համար, ինչպես նաև պայուսակների ամենալեգենդար մոդելներից մեկի՝ Keepall-ի պատմությունը։
Շապիկը կզարդարի ֆրանսիացի դերասանուհի Շարլոտա Գենսբուրգը, որն արդեն հասցրել է դառնալ ապրանքանիշի աշնանային-ձմեռային հավաքածուի դեմքն ու նրա գլխավոր դեսպանորդներից մեկը կարմիր գորգերի վրա։















































