ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը պապիկ է դարձել: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է նախկին նախագահի դուստր Չելսին:
«Մենք Մարկի հետ երջանկությամբ ենք լցվել և շնորհավորում ենք մեր դստեր՝ Շառլոտ Քլինթոն Մեզվինսկիի ծնունդը»,- գրել է Չելսին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բիլ և Հիլարի Քլինթոնները սպասում են թոռան ծննդին հոկտեմբերի 1-ին:
Տեղեկությունն այն մասին, որ Չելսի Քլինթոնն ու նրա ամուսինը՝ Մարկ Մեզվինսկին, սպասում են իրենց առաջնեկին, հայտնվել էր այս տարվա ապրիլին:










































