Հանրապետականները կշարունակեն ԱՄՆ-ի կառավարության հետ երկխոսության ընթացքում զիջումներ փնտրել, որը թույլ կտա կանխել բյուջեի ավտոմատ սեկվեստորը՝ հայտարարել է Կոնգրեսի գլխավոր բանակցող, ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները:
Ավելի վաղ` բանակցությունների հերթական փուլից հետո, հանրապետականները հայտարարել էին, որ կողմերը դեռ փոխզիջման չեն եկել և մտադիր են սեկվեստորը կանխելու համար հարկերը բարձրացնել միայն միլիոնատերերի համար:
Հարկերի հարցը բանակցությունների գլխավոր թեման է: Օբաման առաջարկում է վերացնել արտոնությունները այն ամերիկացիների համար, ովքեր աշխատում են տարեկան 250 և ավելի հազար դոլար: Բոները պատրաստ է խոսել միայն միլիոնատերերի հարկերի բարձրացման մասին: Միաժամանակ խոսնակի վերջին հայտարարությունը կարելի է դիտարկել որպես զիջումների գնալու մտադրություն:
Չնայած նրան, որ կողմերը մոտ են փոխզիջումներին, այնուհանդերձ շարունակում են մերժել ներկայացված առաջարկները:









































