Saturday, 27 06 2026
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ալեքսանդրիայում եգիպտացի իսլամիստները կազմակերպում են լայնամասշտաբ ակցիա

Եգիպտոսի խոշորագույն և առավել ազդեցիկ իսլամիստական կուսակցությունները հայտարարել են «ի պաշտպանություն մզկիթների և իսլամական հոգևոր ճեմարանների»` Ալեքսանդրիայում դեկտեմբերի 21-ին միացյալ լայնամասշտաբ ակցիա կազմակերպելու մասին: Դեկտեմբերի 22-ին Եգիպտոսում պետք է տեղի ունենա երկրի նոր Սահմանադրության հանրաքվեի երկրորդ փուլը` հայտնում է RIA Novosti-ն:

Քաղաքի կենտրոնում` «Ալ-Քաիդ Իբրահիմ» մզկիթի մոտ, որտեղ ապրում է մոտ 5 մլն մարդ, ցույց կկազմակերպեն «Մուսուլման եղբայրները», իսլամական պահպանողական «Սալաֆիական կոչ» շարժումը, «Ալ-Գամա ալ-Իսլամիա» խմբավորումն ու «Ալ-Ասալյա» կուսակցությունը: Նրանց համատեղ հայտարարությամբ` ակցիան կազմակերպվում է ի պատասխան մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած իրադարձությունների, երբ աշխարհիկ ընդդիմության կողմնակիցները «Ալ-Քաիդ Իբրահիմ» մզկիթում էին փակել իսլամ հոգևորական շեյխ ալ-Մահալյաուին և մինչև առավոտյան 3-ը նրան պահել էին մզկիթում: Պատճառը հավատացյալներին ուղղված իմամի կոչն էր` երկրում տեղի ունենալիք հանրաքվեի ժամանակ աջակցել նոր Սահմանադրությունը:

Ալեքսանդրիայում «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Անիս ալ-Քադին նշված ակցիան անվանել է «ազգային բողոք ավազակության և անարգանքի դեմ, որը «Ալ-Քաիդ Իբրահիմ» մզկիթի մոտ անցյալ ուրբաթ օրը կազմակերպել էին լիբերալները»: Եգիպտոսի հյուսիսային մայրաքաղաքում աշխարհիկ շարժման կոորդինատոր Ռաշիդ Աբդելալյալը համարում է, որ իսլամիստների ցույցը «երկրում քաղաքացիական պատերազմի պոռթկման նախապատրաստություն է»:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ անցկացվել է Սահմանադրության հանրաքվեի առաջին փուլը, որի նախնական տվյալներով` քվեարկության մասնակիցների 57%-ը կողմ է քվեարկել նոր Սահմանադրությանը, 43%-ը` դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում