Monday, 15 06 2026
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Մեռած դիմումատուների գործերը մեկ շաբաթից կուղարկվեն դատախազություն

2011 թ. հունվարի 1-ից կենսաթոշակառուները իրենց թոշակը կարող են ստանալ ինչպես կանխիկ («Հայփոստի» և թվով 5 այլ վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից), այնպես էլ անկանխիկ (բանկերի միջոցով) եղանակով` համաձայն իրենց ներկայացրած դիմումի:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության թոշակներ վճարող ստորաբաժանման աշխատակիցները, որոնք նոր կարգի մտցնելուց հետո ազատվեցին աշխատանքից, հիմնականում ընդունվեցին աշխատանքի այդ վճարահաշվարկային կազմակերպություններում:

Դրանցից երկուսը շատ կարճ ժամանակում ներկայացրին համապատասխանաբար 34 հազար և 8 հազար դիմում, ըստ որի՝ այդքան կենսաթոշակառու պատրաստ է իրենց կազմակերպությունից ստանալ թոշակը (կանխիկ): Սակայն ֆինանսների նախարարության կողմից կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվեցին բազմաթիվ կեղծարարություններ, մասնավորապես` մահացած մարդկանց կողմից դիմումներ, ինչպես նաև դիմումներ այն մարդկանց կողմից, որոնք երկար ժամանակ դադարել էին թոշակ ստանալ կամ էլ հանրապետությունում չէին:

Արդյունքում կառավարությունը նախորդ նիստում որոշեց ժամանակավորապես կասեցնել թոշակների վճարումը վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից` մինչև ցուցակների ճշգրտումը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ շեշտեց, որ գործերն անհրաժեշտ է ուղարկել դատախազություն:

Այսօր լրագրողները աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանից և փոխնախարար Արտեմ Ասատրյանից փորձեցին ճշտել, թե երբ կուղարկվեն այդ գործերը դատախազություն: Վերջիններս նշեցին, որ ֆինանսների նախարարության կողմից ստուգումների արդյունքները դեռևս վերջնականապես ամփոփված չեն և չեն ներկայացվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: «Կարծում եմ, այդ գործընթացը առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կավարտվի, և մենք այդ ժամանակ գործերը կուղարկենք դատախազություն»,- ասաց Ա. Ասատրյանը:

Հարցին, թե կոնկրետ որ վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից է նման խախտումներով ցուցակներ ու դիմումներ ներկայացվել, նախարարը և փոխնախարարը չպատասխանեցին` նշելով, որ դրանք լուրջ կազմակերպություններ են և սոցիալական ապահովության նախկին աշխատակիցների կողմից թույլ տված զեղծարարությունների արդյունքում են նման վիճակում հայտնվել: Ավելին, ըստ նախարարի՝ անուններ հրապարակելը այս պահին կարող է արատավորել վերջիններիս գործարար համբավը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում