ՀՀԿ համագումարին մասնակցող առողջապահության նախարարից «Հրապարակ»-ի թղթակիցը փորձել է իմանալ՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ Գագիկ Ծառուկյանի չառաջադրման առիթով համ ինքը, համ էլ Հարություն Քուշկյանը ահավոր շատ են ուրախացել: Ու թե Քուշկյանի ուրախության շարժառիթները հասկանալի են՝ գլուխներն ազատեցին քյալլա տալուց, ապա ի՞նքն ինչու է ուրախացել:
«Չէ, ես ուրախ եմ ընդամենը մեր որոշումից, որ քիչ հետո կկայացնենք կուսակցությունով՝ առաջադրելով մեր թեկնածուին առաջիկա հինգ տարիների համար»: Չէ, ասում են՝ ուրախացել եք, որ կմնաք Ձեր պոստին: «Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի չառաջադրմանը, ապա ես ուրիշ կուսակցությունների որոշումներից ոչ տխրում, ոչ էլ ուրախանում եմ»,- ասել է Դերենիկ Դումանյանը:









































