Մոսկվայի արբիտրաժային դատարանը Ռուսաստանի գլխավոր դատախազության պահանջով կալանք է դրել «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վրա, որոնք պատկանում են օլիգարխ Վլադիմիր Եվտուշենկովի ընկերությանը («Սիստեմային» է պատկանում քվեարկող բաժնետոմսերի 85 տոկոսը): Այս մասին ասվում է Գլխավոր դատախազության մամլո ծաայության հաղորդագրությունում՝ փոխանցում է News Liga-ն:
Հաղորդագրությունում նշվում է, որ ստուգմամբ ի հայտ են բերվել Բաշկիրիայի Հանրապետության վառելիքաէներգետիկ համալիրի ձեռնարկությունների օտարման ժամանակ կատարված օրենսդրական էական խախտումներ:
Այս ֆոնին «Սիստեմայի» և « Բաշնեֆտի» բաժնետոմսերը շարունակել են կտրուկ անկում գրանցել:












































