ԱՄՆ-ում քաղցկեղով տառապող 11-ամյա Քայլի Սայմոնդսը ստեղծել է պայուսակ հիվանդ երեխաների համար: Այս մասին հայտնում է ABC-ն:
Ներկայումս ԱՄՆ-ում բնակվում է մոտ 400 հազար երեխա: 50 հազարը IV սարքի միջոցով քիմիաթերապիա է ստանում: Այս տարի նման ախտորոշում կարվի 15 հազարի դեպքում, որից 2000-ը մահվան ելք կունենա:
IV պայուսակը նախատիպային փուլում է, նախագիծը զարգացնելու համար ֆինանսավորում է պահանջվում:











































