Քաթարի շեյխ Տամիմ բեն Համադ Ալ Տանին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է 2022թ. աշխարհի առաջնությունն անցկացնել ձմռանը:
«Մեր հայտում նշել էինք, որ աշխարհի առաջնությունը պատրաստ ենք ամռանն անցկացնել, բայց եթե ՖԻՖԱ-ն որոշում կայացնի, որ առաջնությունը տեղի է ունենալու ձմռանը, պատրաստ կլինենք նաև դրան: Քաթարը ֆուտբոլի պատմության լավագույն Մունդիալներից մեկն է անցկացնելու:
Ոմանք չեն հաշտվում այն մտքին, որ արաբական փոքր պետությունն ընդունելու է նման խոշոր մրցաշար»,- ասել է Ալ Տանին:
Քաթարում ցերեկային ժամերին ջերմաստիճանը ստվերում հասնում է զրոյից բարձր 46-50 աստիճանի: Օդի խոնավությունը, հատկապես առափնյա հատվածներում, հասնում է 90%-ի:











































