ԵՄ հակաահաբեկչական կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում կռվում է եվրոպական երկրների ավելի քան 3 000 քաղաքացի: Այս մասին հայտնում է BBC-ն:
BBC-ին տված հարցազրույցում Ժիլ դե Կորշովն ասել է, որ եվրոպական երկրների շատ քաղաքացիներ Մերձավոր Արևելք են մեկնել խալիֆայության ստեղծման մասին հայտարարությունից հետո:
Միաժամանակ, նա նշել է, որ իր կարծիքով՝ օդային հարվածները, որոնք սկսել են ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները Իրաքում և Սիրիայում իսլամիստների դիրքերի ուղղությամբ, ավելացնում են Եվրոպայում ջիհադիստների հարձակումները:







































