Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտարարել է, որ շարունակում է ջանասիրաբար աշխատել` ծանր վնասվածքից ապաքինվելու և շարք վերադառնալու համար:
Հիշեցնենք` մայիսի 31-ին Արասը ծնկի խաչաձև կապանի կտրված էր ստացել Հայաստանի հավաքականի` Ալժիրի ընտրանու դեմ ընկերական խաղում:
«Միաժամանակ ճիշտ են թե´ նրանք, ովքեր ասում են, որ կարող եմ, թե´ նրանք, ովքեր ասում են, որ չեմ կարող: Սակայն ես ջանասիրաբար աշխատում եմ` վերադառնալու համար»,- գրել է Օզբիլիսը Instragram-ի իր էջում:
Սեպտեմբերի 15-ին Արասը երկրորդ անգամ է վիրահատության ենթարկվել: Առաջիկա օրերին նա կսկսի վերականգնման կուրսը:







































