Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անարդյունավետ է գտնվել ուկրաինական ճգնաժամի հարցում և ենթակա է բարեփոխման: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Նման հայտարարությունը քաղաքական գործիչն արել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակում իր ելույթի ժամանակ:
«Անվտանգության խորհուրդը, որը խաղաղության համար պատասխանատու մարմին է, անարդյունավետ է գտնվել Ուկրաինայի և աշխարհի այլ տարածաշրջանների հակամարտությունների առջև»,- նշել է Կոմորովսկին՝ հավելելով, որ դա տեղի է ունենում ԱԽ աշխատանքի նորմերի պատճառով: Նա մտավախություն է հայտնել Եվրոպայի ապագայի առնչությամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանի նախագահն առաջարկել է Ուկրաինայի հարցերում սահմանափակել Ռուսաստանի վետոյի իրավունքը ՄԱԿ-ում:









































