ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, ով քննադատել է ՄԱԿ-ին`Եգիպտոսում ժողովրդավարության խախտումներն անտեսելու համար: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Մենք դատապարտում ենք այդ անպատասխանատու ճառը և այն համարում Եգիպտոսի ներքին գործերին ակնհայտ միջամտություն և սադրանք ընդդեմ բոլոր արաբների զգացմունքների»,- ասվում է ԱՄԷ ԱԳՆ հայտարարությունում:









































