Tuesday, 28 05 2024
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
19:30
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
19:20
Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը

Հայաստանի արտաքին քաղաքականությունը «գրողի ծոցից» հետո

«Առաջին լրատվական» Realpolitik հաղորդաշարի հյուրն է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթը ըստ էության կարևոր շեշտադրումներ էր պարունակում: Մենք կարծես արմատապես վերանայում ենք մեր քաղաքականությունը Թուրքիայի, հայ-թուրքական արձանագրությունների նկատմամբ: Բավական ֆունդամենտալ փոփոխություններ ենք նախանշում , ընդհուպ մինչև դիտարկվում է արձանագրությունների ետկանչը։ Ղարաբաղյան բանակցություններում մենք վերահաստատում ենք, որ, ի տարբերություն Ադրբեջանի, Մինսկի խումբը շարունակում ենք դիտարկել միակ ձևաչափը՝ այս հակամարտության խաղաղ ելքով կարգավորելու ուղղությամբ: Իհարկե, 100-ամյա տարելիցին ընդառաջ հիմնական առանցքակետերն ենք փորձում ամբողջ աշխարհին ներկայացնել: Կարո՞ղ ենք ասել, որ 2008 թ. ի վեր մեկնարկած Թուրքիայի հետ հարաբերությունները այդ արձանագրություններով հաստատելու մեր արտաքին քաղաքական որոշումը այլևս ակտուալ չէ, և մենք որոշել ենք այն վերանայել:

Նախագահի ելույթը բավական հստակ և կոնցեպտուալ նշանակություն ունեցող ելույթ էր: Այն հնչեցվել է միջազգային ամենաբարձր և ընդգրկում ունեցող հարթակում, որտեղ որ ճշտվում և փոխադարձվում են արտաքին քաղաքական օրակարգի խնդիրները, և դա համաշխարհային նշանակություն է ստանում: Մեր խնդիրները չեն կարող ծանր տեսակարար կշիռ ունենալ համաշխարհային զարգացումների համար, բայց տարածաշրջանային շատ մեծ նշանակություն են ստանում: Սա պարբերաբար էլի ավելացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գործունեության և դրա հետևանքային նշանակությունը բոլոր այն պետությունների համար, ովքեր շահագրգռված են և ունեն երկարաժամկետ շահեր տարածաշրջանում: Դա շատ կարևոր է, և իմ խորին համոզմամբ՝ նախագահի ելույթն ուներ կոնցեպտուալ դասավորվածություն ու հստակ պատասխան էր գոյություն ունեցող բոլոր խնդիրներին՝ ինչպես ապագայի համար, այնպես էլ ներկա մոտեցումներն ու դիրքորոշումները հիմնավորելու առումով:

Հայ-թուրքական գործընթացը բավական երկար ժամանակ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում էր: Ստեղծվեց՝ ունենալով հանրապետության նախագահի նախաձեռնությունը, առաջ մղվեց նաև միջազգային հանրության և մասնավորապես շահագրգիռ պետությունների ջանքերի ու ակտիվ միջնորդության շնորհիվ, սկզբնական փուլում ունեինք նաև Թուրքիայի պատրաստակամությունը, բանակցություններն ունեցան դրական արդյունք, ծնվեցին արձանագրություններ, ինչը իհարկե փոխեց միջավայրը և կարող էր մեծ դրական ազդեցություն ունենալ: Թուրքիան նաև, որոշակիորեն հասկանալով իր կապվածությունը և իր տարածաշրջանային խնդիրները, չհիմնավորված կերպով ունեցավ ազդեցություն և սկսված գործընթացների ոչ ադեկվատ քաղաքականություն, փորձեց այն շաղկապել տարբեր, բոլորովին միմյանց հետ կապ և նշանակություն չունեցող քաղաքական գործընթացների հետ:

Հաշվի առնելով, որ իշխող Հանրապետականը պաշտպանում էր նախաձեռնությունները և արձանագրությունը…

Մեր ընդդիմախոսները կարծում էին, որ շուտ պետք է խոսվեր խորհրդարանից ետ կանչելու մասին, բայց քաղաքական գործընթացներն ունենում են արձագանքային ազդեցություն, և հիմա էր այդ պահը:

Ափսոսո՞ւմ եք արված աշխատանքի համար, թե՞ ոչ:

Ոչ, որովհետև դա մեր հայկական արտաքին քաղաքականության և դիվանագիտության պատմության մեջ մի առանձին ուրույն գործընթաց էր, որը հետագայում իր դրական ազդեցությունն ունենալու է բոլոր առումներով: Հետագա քաղաքական գործընթացներում միշտ հնարավոր է լինելու հղում անել և դրանով շահեկան իրավիճակում հայտնվել: Այնպես որ, Թուրքիան կասկածում կամ կասկածելու է իր կորցրածի համար:

Բայց մենք հետ չենք կանչել, մենք գրողի ծոցն ենք ուղարկել թուրքերին:

Դիվանագիտական լեզվով հետևյալն է՝ մենք այլևս չենք սպասելու, հանդուրժելու և երկողմանի հարաբերություններ հաստատելու քայլեր անելու: Եվ չի բացառվում, որ մի օր մենք ուղղակի դա հանենք քաղաքական շրջանառությունից: Բայց միտքը, որ, այնուամենայնիվ, հայ-թուրքական հարաբերություններ պետք է լինեն, և՛ Անկարայի, և՛ ողջ աշխարհի օրակարգում է: Այս փուլում այն, ինչ մենք ունենք, Թուրքիայից է կախված: Այն արտահայտությունը, որ գնդակը Թուրքիայի դաշտում է, ապացույց է, որ եթե Թուքիան իր դաշտում եղած գնդակը չի խաղարկում, այսինքն՝ չի անում այն անհրաժեշտ քայլը, որին պետք է հետևեն մյուս գործողությունները, մեզ համար այն այլևս կորցնում է իր նշանակությունը:

Բայց թուրք-ադրբեջանական տանդեմը գնալով ավելի ու ավելի վտանգավոր է դառանում, և Երևանի կարևոր անելիքն է ոչ միայն հետևել, այլև այս տարածաշրջանի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել։ Եվ այն սպառնալիքները, որ մինչև հիմա Բաքուն էր հնչեցում, բայց մենք կարևորություն չէինք տալիս, այսօր ադրբեջանցիներին միացել են թուրքերը: Եվ հատկապես ուղիղ ընտրություններից հետո, երբ մենք գործ ունենք բոլորովին այլ Թուրքիայի հետ, երբ Թուրքիայի նոր իշխանությունները ավելի ազատ են կարողանում իրենց քաղաքականությունը, տարածաշրջանային նշանակությունը հասկանալ ու սահմանել: Կարծում եմ՝ այս տանդեմն իր գործողությունների համար, երբ տարածաշրջանի երկրներից մեկի նկատմամբ ուղղակի հիստերիկ ատելություն և թշնամական որակումներ են պարբերաբար թույլ տալիս, ուղղակի պետք է ինչ-որ կերպ դրա համար պատասխան տան: Ի՞նչ ենք մենք անում դրա համար:

Թուրք-ադրբեջանական տանդեմում, իմ կարծիքով, Թուրքիան աստիճանաբար դիսկոմֆորտ է զգում, որովհետև Թուրքիան հասկացավ, որ իր մասնակցությունը Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման որևէ փուլում աններելի է ու անհնարին: Իսկ ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին, որի պարագայում էլ ավելի խորանում և սրվում է կոնֆլիկտը՝ միջազգային տեսանկյունից անընդունելի է: Այդ թվում՝ լինելով ցեղասպանած պետություն, դեռևս պատասխանատվություն չստանձնելով և վարելով ժխտողական քաղաքականություն, էլ ավելի հետին պլան է մղում Թուրքիայի մասնակցությունն ու դերակատարությունը տարածաշրջանային գործընթացներին:

Ադրբեջանի պարագայում մենք գործ ունենք ավելի վատ, բարդ իրավիճակի հետ: Այն առումով, որ Ադրբեջանը աշխարհին ներկայանում է որպես նավթ ու գազ վաճառող պետություն և ոչ ավելին: Բայց ժամանակակից աշխարհը և աշխարհաքաղաքական հարաբերությունները նավթն ու գազը դիտում են որպես ռեսուրս և փորձելու են տարանջատել:

Ռուսաստանի փորձ հաշվի առնելով՝ նույն միջազգային հանրությունը սպառնալիք է դիտարկում նավթն ու գազը:

-Ադրբեջանը որևէ ազդեցություն չի կարող ունենալ համաշխարհային քաղաքական զարգացումներում: Այն կարող է ունենալ միայն տարածաշրջանային ազդեցություն: Այն էլ այս պահին վարվող քաղաքականությունում, ի ցույց աշխարհի, երբ հատկապես վերջին օգոստոսյան իրադարձություններից հետո բոլորը հստակ գիտակցեցին, որ Ադրբեջանը խաղաղությանը սպառնալիք է, իսկ Հայաստանը ստանձնեց երաշխավորի դերը:

Գնահատելով ներկա իրավիճակը՝ Հայաստանը կարող էր պատասխան տալ, որը դուրս կբերեր տարածաշրջանը խաղաղ կարգավորման բոլոր հեռանկարներից: Բայց Հայաստանը, հասկանալով իր դերակատարությունը, ուղիղ կերպով պատժելով Ադրբեջանի ոտնձգությունները, աշխարհին ապացուցեց, որ Հայաստանը արկածախնդիր չէ, հավասարակողմ, բազմավեկտոր քաղաքական վարող պետություն է և հանձնառու է իր բոլոր միջազգային պարտավորությունների համար: Սա պետության իմիջի, հեղինակության կարևորման մասին է խոսվում, և պատահական չէ, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները շահագրգիռ կերպով մեկը մյուսի ետևից նախաձեռնում են նախագահների հանդիպում և արդեն շեշտը դրված են խոսում խաղաղարար նախաձեռնությունների մասին:

Կարծես օգոստոսին Հայաստանի արժանի գործողություններից հետո Ադրբեջանը ստիպված եղավ գնալ միջազգային հանրության կոչերին ընդառաջ և այդ հանդիպումներին նախագահի մակարդակով մասնակցեց: Դրանից հետո մենք Ուելսում ունեցանք հանդիպում։

Ադրբեջանում ժողովրդավարության պակասն ու դրա հետ մեկտեղ մարդու իրավունքների խախտումները Ադրբեջանին դուրս են թողնում արտաքին աշխարհի հետ քաղաքական հարաբերություններից: Ադրբեջանն ինքն իրեն տրամադրել է միայն էներգակիրներ մատակարարելու դերակատարությունը, ինչն, իհարկե, իր խնդիրն է: Դա սպառնալիք է Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի համար: Ես կարծում եմ, որ ժամանակը կգա, և Ադրբեջանի ժողովուրդը Ալիևներին արժանի գնահատականը կտա:

Շատ կտրուկ էին Ադրբեջանի և անձամբ Ալիևի գործողությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունները: Այսպիսի ելույթից, կտրուկ ձևակերպումներից հետո Ալիևի հետ նստել բանակցել, արդյունավետ ելք սպասել հնարավո՞ր է:

Ընդհակառակը, ես կարծում եմ, որ այդ լեզուն երբեմն պետք է տեղ ունենա: Կա երևույթների ճշգրիտ դիտարկում և գնահատում: Քաղաքականության մեջ շատ կարևոր է, որպեսզի երևույթների մեջ կապը հասկանալի լինի: Դա է լավագույն հարթակներից մեկը, որտեղ հնարավոր է տարածաշրջանում զարգացումներին և երևույթներին բնորոշումներ տալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում