Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը վերսկսել է մարզումները, հաղորդում են գերմանական լրատվամիջոցները:
Կիսապաշտպանը մոտ 2,5 շաբաթ է, ինչ բաց է թողել թիմի մարզումները և հանդիպումները:
Հավելենք, որ Ռոյսը վնասվածք էր ստացել Գերմանիա – Շոտլանդիա ընկերական հանդիպման ժամանակ:










































