HTC-ն խոստացել է Նյու Յորքում հոկտեմբերի 8-ին կայանալիք մամլո ասուլիսում ցուցադրել իր նորույթը՝ հավանաբար էքշըն-տեսախցիկը: Այս մասին կարելի է կռահել YouTube-ում տեղադրված գովազդային հոլովակից, գրում է hitech.vesti.ru-ն:
Դրանում ցուցադրված են ջրի տակ նկարահանումները, ֆուտբոլի խաղը, հեծանվավազքը և փողոցային երաժիշտների ելույթները: Դատելով դրանից՝ կարելի է ասել, որ այն GoPro-ի նմանատիպը ջրակայուն է և դանդաղեցված նկարահանման հնարավորություն ունի: Սակայն սարքավորումը կադրում չի երևում:
Հնարավոր է, որ ընկերության նոր արտադրանքը ստանա RE Camera անվանումը:
Աղբյուրների հաղորդմամբ՝ տեսախցիկը մեծ ամրության ջրակայուն պատյան ունի, 16-մեգապիքսել ֆոտոսենսոր և լայնանկյուն օբյեկտիվ: Այն կարող է աշխատել ինչպես iPhone-ի, այնպես էլ Android-սմարֆոնի հետ, իսկ տվյալների փոխանցման համար կօգտագործվեն Wi-Fi-ն ու Bluetooth-ը:






































