Համացանցում հայտնվել է լուսանկար, որտեղ մի ալժիրցի համբուրում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ձեռքը։ Այդ արարքը հարուցել է ալժիրցի օգտատերերի դժգոհությունը։ Այս մասին հաղորդում է «Ալ-Արաբիա» միջազգային հեռուստաալիքը։
Ալժիրցու կողմից մեծարման այդ ժեստն արվել է, երբ Օլանդն այցելել է Ալժիր՝ հանդիպելու երկրի հախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի հետ։
Դա վրդովեցրել է նաև հյուսիսաֆրիկյան մյուս երկրների բնակիչներին։ Նրանց դուր չի եկել նաև այն, որ Օլանդը դրան նորմալ է արձագանքել։
Ինչպես հաղորդվում է, Օլանդը խոստովանել է, որ Ֆրանսիան Ալժիրի գաղութացման 132 տարիների ընթացքում դաժան և անմարդկային է վերաբերվել տեղացիների նկատմամբ։ Ֆրանսիայի նախագահը ներողություն է խնդրել ալժիրցիներից՝ իր նախնիների կատարած հանցանքների համար և նշել է, որ այլևս երկու երկրների միջև սկսվում է հարբերությունների նոր փուլ՝ հիմնված իրավահավասարության վրա։
Ֆրանսիան գրավել է Ալժիրը 1830 թ.։









































