Դատարանը Լևոն Հայրապետյանի «հանցակցին»՝ «Սիստեմա» ընկերության տնօրեն Վլադիմիր Եվտուշենկովին, տնային կալանքի տակ է թողել մինչև նոյեմբերի 16-ը: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Մոսկվայի քաղաքային դատարանը նրան նաև թույլ չի տվել աշխատանքի գնալ:
Եվտուշենկովը տնային կալանքի տակ է առնվել 2014թ. սեպտեմբերի 16-ին «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի գողության և օրինականացման գործով, ինչպեսև Լևոն Հայրապետյանը, որը ձերբակալվել էր հուլիսի 15-ին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Նա մեղադրվում է «Բաշնեֆտ» ընկերության սեփականաշնորհման գործով՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի վատնման և լվացման համար:
Դատավճռի հրապարակումից առաջ Եվտուշենկովի պաշտպանությունը խնդրել է վճիռ կայացնելիս հաշվի առնել այն փաստը, որ սեպտեմբերի 25-ը ձեռնարկատիրոջ ծննդյան օրն է: Ձեռնարկատերը, ի դեպ, Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է: