Tuesday, 28 05 2024
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
19:30
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
19:20
Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր

«Շատ հաճելի է, որ իմ տրամաբանությունը համընկնում է նախագահի տրամաբանության հետ». Վարդան Այվազյան

Հարցազրույց ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ

Պարոն Այվազյան, ինչպե՞ս եք մեկնաբանում հանգամանքը, որ արդեն մի քանի օր է, ինչ մանր բիզնեսի հազարավոր ներկայացուցիչներ կառավարության շենքի մոտ իրենց դժգոհություն են հայտնում շրջանառության մասին նոր հարկի դեմ:

– Նրանք ասում են՝ խնդրում ենք, մեզ հարկատու մի՛ համարեք, մենք ստանում ենք եկամուտ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը բացատրել է, որ նրանց առևտուրը փաստաթղթավորելու նպատակը խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելն է:

– Վարչապետը ճիշտ է ասում, որովհետև այդ ոլորտում փաստաթղթաշրջանառության խնդիր կա: Հարկի չափ է իջեցվում, բայց հարկատուն ասում է, թե դա ինձ համար խնդիր է, որովհետև ես իմ վաճառած ապրանքի համար պարտավոր եմ թուղթ ցույց տալ: Մենք շրջանառության հարկի դաշտում ենք աշխատում, մենք շրջանառությունը ֆիքսման խնդիր ունենք: Բայց տնտեսվարողը կարող է ունենալ մի քանի մլրդ դրամի շրջանառություն և ասի, թե ես դրա 1 տոկոսը պետք է վճարեմ: Բայց չէ՞ որ մենք ունենք պարտադիր ծախսումներ բանակի պահպանման, ուսուցիչների աշխատավարձերի և այլ խնդիրների համար:

Մանր բիզնեսի ներկայացուցիչները դժգոհում են, որ այդ դեպքում խոշորներն իրենց փաստաթուղթ չեն տրամադրի:

– Այ դա արդեն լուրջ խնդիր է, դրա համար արդեն պետք է տուգանքը մեծացվի: Կամ եղե՞լ է դեպք, երբ մեկը ասի, թե ես Այվազյանից վերցրել եմ այս ապրանքը, և նա ինձ փաստաթուղթ չի տվել: Ցանկացած վիրահատություն ցավոտ է, բայց այդ վիրահատության պարագայում դու նաև բուժում ես կատարում: Նաև ասեմ, որ «Շրջանառության հարկի մասին» օրինագծի քննարկման ժամանակ 97 պատգամավորներից 95-ը կողմ էին: Կողմ էին գրեթե բոլոր ընդդիմադիր պատգամավորները:

Բայց խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելու համար ինչո՞ւ են օգտագործում մանր բիզնեսին:

– Խոշորին խոշորի չափով են օգտագործում, մանրին՝ իր չափով: Նրանք ասում են, թե չեն ուզում թուղթ ցույց տալ, ես էլ ասում եմ՝ ասա, թե ով քեզ թուղթ չի տվել:

– Այսինքն՝ մանր բիզնեսին օգտագործում են խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելու համար:

– Դուք սիգարետ եք վաճառում, ես հարցնում եմ, թե որտեղից այդ ապրանքը, ասում եք՝ չեմ ասի և կգնամ, ցույց կանեմ: Ես ասում եմ՝ ասա, գնամ նրան՝ խոշորին բռնեմ:

Կառավարությունն ինքը վախենո՞ւմ է խոշոր բիզնեսին բռնելուց և այդ պատճառո՞վ է մանրերին օգտագործում նրանց դեմ:

– Ձեր հարցադրումը շատ սխալ է և նպատակաուղղված: Տնտեսվարողը պարտավոր է ասել, թե իր ապրանքը որտեղից է վերցրել, չէ՞ որ մենք նրան ասում ենք, թե քեզանից փող չենք ուզում, 3,5 տոկոս հարկը 1 տոկոս ենք դարձրել: Իսկ ինչո՞ւ չեք կարծում, որ խոշոր բիզնեսն է նրանց ուղղորդել, որ գնան ցույց անեն:

Խոշորնե՞րն են նրանց դրդել, որ կառավարության շենքի մոտ ցույց են անում:

– Ես չեմ կարող բացառել, կարող է: Չէ՞ որ եթե նա թուղթ չի տալիս, խոշորն է փախչում:

Իսկ Հովիկ Աբրահամյանին հաջողվո՞ւմ է գործարար միջավայրում հավասար խաղի կանոններ ստեղծել:

– Իրականացվող քաղաքականության արդյունքում կատարվում են այն քայլերը, որոնք պետք է հավասար դաշտ ստեղծեն: Իսկ որևէ մեկին դա ամբողջապես կհաջողվի թե ոչ՝ ժամանակը ցույց կտա:

Մանր բիզնեսի ներկայացուցիչների այդ դժգոհությունների շրջանակում ինչպե՞ս եք մեկնաբանում այն հանգամանքը, որ վերջին տարիներին մի քանի հազար առևտրային օբյեկտներ են փակվել:

– Փակվողների թիվն ավելի շատ է, և դա չէ դրդապատճառը:

Դրդապատճառը մենաշնորհներն են:

– Դուք ի՞նչ եք առաջարկում, առաջարկում եք, որ սպառողն ավելի թանկ առնի, քանի որ որևէ մեկը պիտի աշխատի՞:

Փաստորեն, Դուք էլ Սերժ Սարգսյանի նման եք ասում, թե փոքր երկրում հո տասը շաքարավազ ներկրող չի՞ լինի:

– Ես իմ տրամաբանությամբ եմ ասում, բայց ինձ համար շատ հաճելի է, որ իմ տրամաբանությունը համընկնում է նախագահի տրամաբանության հետ: Վերջիվերջո, ՀՀ նախագահը առաջնային մանդատ ունեցող, ազգաբնակչության կողմից է ընտրված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում