Հետնավարագույրն այն բեմի, որտեղ Beatles-ն իր դեբյուտն է արել ամերիկյան հեռուստատեսությամբ 1964 թվականին, աճուրդի է հանվել: Այս մասին հայտնում է Rolling Stone-ը:
Կազմակերպիչների սպասումների համաձայն՝ Էդ Սալիվանի շոուի ինտերիերի այդ մասը կվաճառվի 550 հազար դոլարով: Վարագույրի վրա առկա է խմբի ինքնագիրը:
Վաճառող Ուեյն Ջոնսոնը՝ Rockaway Records ստուդիայի սեփականատերը, կներկայացնի նաև Beatles-ի հետ կապված այլ լոտեր: Դրանց շարքում է Vee Jay Records ստուդիայի հետ խմբի առաջին ամերիկյան պայմանագիրը:










































