Մեծ Բրիտանիայի ծախսերը Աֆղանստանի պատերազմում հասել են 17.4 մլրդ ֆունտ սթեռլինգի (27.8 մլրդ դոլար)` չհաշված բրիտանական ռազմական գերատեսչության ծախսերը: ITAR-TASS-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը:
Ելույթ ունենալով խորհրդարանականների առաջ՝ Համոնդը ներկայացրել է «աֆղանական առաքելության» ֆինանսավորման երկրի ծախսերը:
Ընդ որում՝ նա նկատել է, որ 17.4 մլրդ ֆունտ սթեռլինգի մեջ չեն ներառվում Աֆղանստանում ռազմական օպերացիաներին մասնակցած բրիտանացի զինվորականների համապատասխան ծախսերը:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ բրիտանացի փորձագետները ու մեկնաբանները ենթադրել են, որ մեծ Բրիտանիայի ընդհանուր ծախսերը վերոնշյալ առաքելությանը այսօրվա դրությամբ կազմում է շուրջ 20 մլրդ ֆունտ սթեռլինգ (36 մլրդ դոլար):











































