Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի վիճակահանության արդյունքը:
Հիշեցնենք, որ «Շախտյոր»-ի մրցակիցն է լինելու «Բորուսիա Դորտմունդ»-ը:
«Մինչև Նյոն գալը մենք խոսում էինք, թե ով է լինելու մեր մրցակիցը: Ես ասացի, որ «Բորուսիա»-ն: Տեսեք՝ հենց այդպես էլ եղավ: Բացի այդ՝ երեկ միացրի հեռուստացույցն ու միանգամից էկրանին հայտնվեց «Բորուսիա»-ն: Կարծում եմ՝ սա նշան էր ինձ համար, որ մեր մրցակիցը հենց գերմանական ակումբն է լինելու:
Միանշանակ Գերմանիայում չափազանց բարդ է լինելու, այնուամենայնիվ «Շախտյոր»-ը պիտի առավելության հասնի այս պայքարում: Առաջին խաղը մեզ մոտ է լինելու, այնպես որ պետք է փորձենք այնպիսի արդյունքի հասնել, որ հանգիստ մեկնենք Գերմանիա՝ պատասխան հանդիպումն անցկացնելու»,- ասել է «Շախտյոր»-ի գլխավոր տնօրենը:







































