Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, վարչապետ Էրդողանի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել: Դեպքը գրանցվել է Ստամբուլից Քահրամանմարաշ մեկնելիս:
Առաջացած տեխնիկական անսարքությունների պատճառով Էրդողանի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել մայրաքաղաք Անկարայում:
Էրդողանի հետ միաժամանակ ինքնաթիռում են գտնվել Էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Թաներ Յլըդըզը, Արդյունաբերության ու առևտրի նախարար Նիհաթ Էրգյունը, Ազգային կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն, Մշակույթի ու զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը և Բնապահպանության նախարար Վեյսել Էրօղլուն:











































