Հայտնի է դարձել Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի հանդիպումների ժամանակացույցը: Հիշեցնենք, որ վիճակահանությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 20-ին՝ այսօր:
Այսպիսով՝ փետրվարի 12-ին և մարտի 6-ին տեղի կունենան «Վալենսիա» – ՊՍԺ և «Սելթիկ» – «Յուվենթուս» հանդիպումները: Փետրվարի 13-ին ու մարտի 5-ին՝ «Շախտյոր» – «Բորուսիա» և «Ռեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղերը:
Փետրվարի 19-ին ու մարտի 13-ին՝ «Պորտու» – «Մալագա», «Արսենալ» – «Բավարիա»: Փետրվարի 20-ին ու մարտի 12-ին՝ «Գալաթասարայ» – «Շալկե», «Միլան» – «Բարսելոնա»:








































