Thursday, 25 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
08:50
ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը
Լարսը բաց է
08:30
Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնելու՝ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
07:50
Նավթի գները նվազել են – 24/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ

Սիրիան դեռ շարժվում է եգիպտական ճանապարհով. այսօր կհայտարարվի երկրի կառավարության հրաժարականի մասին

Սիրիայի կառավարությունը մարտի 29-ին հրաժարական կտա: Այս մասին հաղորդում է Al-Arabia հեռուստաընկերությունը: Այլ լրատվամիջոցների հաղորդմամբ` այսօր հեռուստատեսությամբ հանդես է գալու երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադը, որը նաև հայտարարելու է երկրում 1948 թվից գործող արտակարգ դրության վերացման մասին, ինչպես նաև կդադարեցվի Սահմանդրության 8-րդ հոդվածի գործողությունը, որով սահմանվում էր, որ «ԲԱԱՍ» կուսակցությունը համարվում է երկրի գլխավոր քաղաքական ուժը:

Սիրիայում այս պահին նաև քննարկվում և հաստատվելու է մի օրինագիծ, որով սահմանվելու են ահաբեկչության դեմ պայքարի նոր միջոցները, ինչպես նաև լրագրողների պաշտպանության մի շարք միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը:

Այս տեղեկությունների ֆոնին հայտնի է դարձել, որ Սիրիայում կորել է երկու լրագրող: Դրանք reuters գործակալության լրագրողներ Այամ Բասմանը և Էզզաթ Բալթային են: Նրանք մարտի 26-ին հատել են Լիբանանի և Սիրիայի միջև սահմանը, ինչի մասին կարճ հաղորդագրություն են ուղարկել իրենց ղեկավարությանը, որից հետո անհետացել են: Reuters գործակալությունը դիմել է Սիրիայի իշխանություններին` աջակցելու անհետացած լրագրողներին հայտնաբերելու գործում:

Մինչդեռ Սիրիայի տարածքում շարունակվում են բախումները: Դրանք տեղի են ունեցել նաև երկրի հյուսիսասում՝ Լաթակիա քաղաքում: Մարտի 26-ին այստեղ սպանվել է 12 մարդ: Associated Press գործակալությունը հաղորդում է, որ, ըստ սիրիական իշխանությունների, երկրի հյուսիս են ներխուժել մի խումբ ահաբեկիչներ, որոնք հարձակվել են Լաթակիայի վրա` սպանելով 10 ոստիկանի: Մյուս երկու զոհերը հարձակվողներից են եղել: Ըստ նույն աղբյուրի` վիրավորվել է ավելի քան 200 մարդ:

Իրավապաշտպանների տեղեկություններով, Լաթակիայում հարձակում գործած անձինք իշխանության ներկայացուցիչներ են, որոնք նաև դիպուկահարնեի միջոցով կրակ են բացել խաղաղ ցուցարարների վրա: Նրանց գնահատականներով` այս օրերին Սիրիայում սպանվել է ավելի քան 120 մարդ, մի քանի հարյուր մարդ վիրավորվել է:

Հիշեցնենք, որ բախումները Սիրիայում սկսվել են մարտի 18-ին հարավային Դարա’ա քաղաքում, որտեղ հենց առաջին օրը սպանվել էր 8 ցուցարար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում