Բռնցքամարտի միջազգային խորհուրդը (WBC) Ֆլոյդ Մեյուեյզերին ու Մենի Պակյաոյին կոչ է արել համաձայնության գալ մենամարտի հարցում:
«Նրանց մենամարտի մասին արդեն խոսվում է մի քանի տարի: Ակնհայտ է, որ աշխարհը ցանկանում է տեսնել Մեյուեյզեր-Պակյաո մենամարտը:
WBC-ն կոչ է անում նրանց նստել բանակցային սեղանի շուրջ, եթե Պակյաոն հաղթի հաջորդ՝ Քրիս Ալեգրիի դեմ մենամարտում»,- գրված է WBC-ի պաշտոնական կայքում:









































