Գերմանացի սուպերմոդել Հայդի Քլումն իր տեսքով հիացրել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ասոցիացիայի բարեգործական երեկույթին, հայտնում է viva.ua-ն:
Օրերս Միլանի La Permanente թանգարանում տեղի էր ունեցել amfAR բարեգործական երեկոն, որտեղ հյուրերի թվում նաև Հայդին էր:
41-ամյա մոդելը կրել է Atelier Versace-ի աշնանային հավաքածուի գեղեցիկ սև զգեստ, որն ընդգծել է նրա բարեկազմ կազմվածքը:












































