Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Սերբիայի հավաքականի դեմ կայանալիք խաղին:
Մովսիսյանն ապաքինվել է ծնկին ստացած վնասվածքից: Բայց «Սպարտակ»-ի բժիշկները կարծում են, որ ֆուտբոլիստին ևս մեկ ամիս է հարկավոր լավ մարզավիճակ ձեռք բերելու համար:
Սա նշանակում է, որ Մովսիսյանը չի կարող օգնել Հայաստանի հավաքականին «ԵՎՐՈ-2016»-ի ընտրական փուլի Սերբիայի դեմ խաղում, որը կկայանա հոկտեմբերի 11-ին:








































