Օրերս արտասահմանյան մամուլում հայտնվել են Fashion Rocks և iHeart Radio Music փառատոներից Նիկի Մինաժի ելույթի լուսանկարները, որոնցից հետո լրագրողները կասկածել են երգչուհու փարթամ բարեմասնությունների բնական լինելուն, գրում է Spletnik.ru-ն:
Նիկի Մինաժի սկանդալայան լուսանկարներում ակնհայտ են նրա մարմնի անբնական մասերը, որոնք վկայում են վիրաբուժական միջամտությունների մասին:

Հայտնի պլաստիկ վիրաբույժ Դավիթ Ֆելդմարը մեկնաբանել է երգչուհու լուսանկարները. «Այնպիսի տպավորություն է, որ Նիկի Մինաժի հետույքը վիրահատել են: Կարելի է ենթադրել, որ իմպլանտներ կամ լիպոֆիլերներ են կիրառվել»:

Սոցցանցերում այդ նորությունը բացասաբարն է ընդունվել: Ներկա պահին երգչուհու ներկայացուցիչները չեն մեկնաբանել այդ լուրերը:

Հատկանշական է, որ ավելի վաղ Մինաժը հերքել է դեմքի պլաստիկ վիրահատության փաստը, սակայն չի արձագանքել հետույքի վիրահատության մասին հարցերին:











































