Կամբոջայում ոստիկանները երկու հոգևորականի են ձերբակալել, ովքեր մետամֆետամին են օգտագործել: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
19-ամյա Չան Բունի և 36-ամյա Փիչ Դևիդի ննջարաններում հետախուզման արդյունքում հայտնաբերվել են ալկոհոլ, թմրանյութեր և պահպանակներ: Երկու հոգևորականներին էլ զրկել են կոչումից:

Հոգևորականների հետ նաև երկու կին են ձերբակալվել, ովքեր ենթադրաբար զբաղվել են թմրանյութերի տարածմամբ: Չորսն էլ թմրանյութ են օգտագործել հոգևոր սպասավորի ննջարանում` տաճարի տարածքում: Սենյակից եկող մշտական աղմուկից դժգոհել են մյուս հոգևորականները:
Հստակեցվում է, որ երեկույթները շարունակվել են վերջին մի քանի ամիսների ընթացքում: Փորձաքննությունը ցույց է տվել, որ բուդդայական հոգևորականները մետմֆետամին են օգտագործել:










































