Երեքշաբթի գիշերը Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի անդամ երկրների ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է «Ջեբհաթ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորման դաշտային հրամանատարներից մեկը: Այս մասին հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ահաբեկիչ Աբու Յուսեֆ աթ-Թուրքին ոչնչացվել է իր ջոկատում ներառված զինյալների խմբի հետ միասին՝ Սիրիայի Իդլիբ քաղաքի շրջանում:
Սիրիայի տարածքում ԱՄՆ ավիահարվածների արդյունքում ոչնչացված «Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչների թիվը հասել է 50-ի: Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներով՝ մահացածների մեծ մասը չեն եղել սիրիացիներ: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:









































