Գազայի հատվածում պաղեստինյան պատվիրակությունը պատրաստ է շարունակել հրադադարի վերաբերյալ բանակցությունները Կահիրեում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցչին:
«Պաղեստինի և Գազայի բանակցությունների շրջանակներում խորհրդակցություններից հետո որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները Կահիրեում»,- նշել է Մահմուդ ազ-Զախարը:
Ազ-Զախարը նաև դատապարտել է վերջերս 2 պաղեստինցիների սպանությունը, բայց ընդգծել, որ պատվիրակությունները չպետք է ընդհատեն բանակցությունները:









































