Բրիտանական The Economist պարբերականի դեկտեմբերյան համարի շապիկին հրապարակել են համաշխարհային քաղաքական գործիչների ծաղրանկարները, որոնք պատկերված են դժոխքում: Նման «պատվի է» արժանացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը սուզվում է կրակե գետում:
Պուտինի հարևաններն են դարձել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը:
Ծաղրանկարները չեն շրջանցել նաև արևմտյան էլիտային: Օրինակ՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կրակե գետում մոտորանավակով շարժվում է Պուտինի ուղղությամբ: Այս ամբողջ պատկերին հետևում է սատանան, որի ձեռքում գտնվում է The Economist պարբերականը:
Պարբերականը նշում է, որ դժոխք տանող ամենակարճ ճանապարհն է միշտ մեղք գործել՝ չտրվելով խղճի խայթին:








































