Արաբական 18 երկրների պատվիրակություններ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր համաժողով են մտցրել բանաձև նախագիծ, որում առաջարկվում է «անհանգստություն հայտնել Իսրայելի ատոմային հնարավորությունների» վերաբերյալ, կոչ անել նրան միանալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և իր ատոմային օբյեկտները դնել ԱԷՄԳ-ի վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է RIA Novost-ն:
Բանաձևի նախագծում նշվում է, որ դա կլինի Մերձավոր Արևելքում միջուկային զենքից զերծ գոտու ստեղծման հիմնաքարը:
Հիշեցնենք, որ Իսրայելին մի շարք երկրներ կասկածում են միջուկային զենք մշակելու մեջ: Այդ երկիրը չի ստորագրել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, իսկ նրա ատոմային օբյեկտների միայն մի մասն է վերահսկվում ԱԷՄԳ-ի կողմից:











































