«Ոստիկանության քանակությունը աննախադեպ չէ. ճանապարհ են փակել, ոստիկանության գործառույթն էլ ճանապարհը բացելն է, ինչը և արվեց, ինչի՞ եք խառնվել իրար»,- «Առաջին լրատվական»-ին ասաց Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ հավելելով, որ հատուկջոկատայինները Հանրապետության հրապարակում էին, քանի որ չգիտեին, թե ինչ զարգացումներ կլինեն:
Ըստ նրա՝ նորմալ իրավիճակ է, մարտական հաշվարկների առումով էլ անհանգստանալու բան չկա: «Էդ հաշվարկի չափը դուք որտեղի՞ց գիտեք, կարան կանգնեն, հանգիստ եղեք, ի՞նչ ա եղել»,- ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










































