ԱՄՆ-ում աճուրդում վաճառվել է աշխարհի հանրահայտ մարդկանց նամակների եզակի հավաքածուն: Վաճառվել են տարբեր դարաշրջանների շուրջ 300 լոտեր: Դրանց թվում է Պետրոս І-ի, Եկատերինա ІІ-ի, Վան Գոգի, Պյոտր Չայկովսկու, Թոմաս Ջեֆերսոնի և Ջոն Լենոնի նամակները:
Պատմության անանուն սիրահարը ստեղծել է այդ հավաքածուն 30 տարվա ընթացքում: Նրան այդ գործում օգնել են փորձագետները: Vesti-ի փոխանցմամբ՝ աճուրդն իրականացվել է համացանցով:
Ամենաթանկ լոտերից մեկը եղել է Վան Գոգի նամակը: Այն վաճառվել է 280 հազար դոլարով: Նամակը գրվել է 1890 թվականին, Սուրբծննդյան տոների նախաշեմին՝ հոլանդացի մեծ նկարիչի մահվանից 7 ամիս առաջ:
Նամակն ուղղված է Ֆրանսիայի Առլ քաղաքի Café de la Gare սրճարանի սեփականատեր ամուսիններին: Հենց այդ սրճարանում էլ սիրում էր լինել նկարիչը: 4 էջանոց ուղերձում Վան Գոգը մադամ Ժինուին շուտափույթ ապաքինում է մաղթել: Նրանց սրճարանը հավերժացել է Վան Գոգի «Գիշերային սրճարան» կտավում:
«Հիվանդություններն այն բանի համար են, որ մեզ հերթական անգամ հիշեցնեն, որ մենք ծառից չենք ստեղծված… Եթե մարդիկ ընկերանում են, ապա դա տևական է»,- գրել է Վան Գոգը ամուսիններին ուղղված նամակում:
Լոտերի արժեքը տատանվում է 2-500 հազար դոլարի սահմանում:










































