Արգենտինայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել նախկին բարձրաստիճան պաշտոնյային` 1976-1983թթ. մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների համար: Տվյալ ժամանակաշրջանում երկիրը ղեկավարում էր ռազմական խունտան:
Հայմե Սմարթը, ով ղեկավարել է մայրաքաղաքի ներքին գործերի վարչությունը, Արգենտինայում առաջին քաղաքացիական անձն է, ով մեղավոր է ճանաչվել մարդկության դեմ կատարած հանցանքների համար:
Սմարթը և ևս 22 մարդ դատապարտվել են գաղտնի բանտեր ստեղծելու, ընդդիմության ակտիվիստներին առևանգելու, կտտանքներ և սպանություն կատարելու համար, այսպես կոչված` «կեղտոտ պատերազմի» տարիներին:








































